Ministry of Finance of the Republic of Armenia

11/01/2024 | Press release | Distributed by Public on 11/01/2024 08:35

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ստորագրել է վարկային համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ստորագրել է վարկային համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր - Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը: Սույն համաձայնագրով նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ՝ շուրջ 89,469,000 եվրոյի չափով:

Բյուջետային աջակցության ծրագրի շրջանակը ներառում է մի շարք ոլորտային բարեփոխումներ, այդ թվում՝ հարկաբյուջետային, պետական պարտքի, ֆինանսական ռիսկի կառավարման քաղաքականության բարելավում, պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ամրապնդում, ֆինանսական գործիքների ընդլայնում և կորպորատիվ կառավարման ու թափանցիկության բարձրացում։

Այս 2-րդ ենթածրագիրը բազմամյա ծրագրի մաս է կազմում: Ենթածրագիր 1-ն իրագործվել է 2022 թվականին, որի վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի նոյեմբերի 17-ին: