Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

10/19/2024 | Press release | Distributed by Public on 10/19/2024 06:35

ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունը «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպմանը

ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունը «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպմանը

19 հոկտեմբերի, 2024

2024թ. հոկտեմբերի 18-ին Ստամբուլում Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հրավերով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, մասնակցել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, Ռուսաստանի ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է հարթակի նախարարական հանդիպմանը և հանդես եկել ելույթով։

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հետ։

Տարածաշրջանային հարթակի մասնակցող երկրների ԱԳ նախարարներին ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Միջոցառման շրջանակներում կայացած քննարկումների արդյունքներով հրապարակվել է համատեղ կոմյունիկե։